Հետվճարի ծրագրով կենսաթոշակառուներին է վերադարձվել 33,3 մլրդ դրամ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։
Այս մասին hայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գերատեսչության 2025 թ.-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։
Նախարարը տեղեկացրել է, որ 2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400 572 անձ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ։
Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար հետվճարի (քեշբեք) համակարգը ներդրվել է 2022 թվականի հուլիսի 1-ից։ Սկզբնական շրջանում շահառուները ստանում էին ամսական ծախսված գումարի 10%-ի չափով հետվճար (առավելագույնը 5 հազար դրամ), ապա այդ շեմը բարձրացվեց մինչև 12% (առավելագույնը 6 հազար դրամ)։
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափը դարձել է 20%։ Գումարը շահառուներին է փոխանցվում մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 25-ը։