Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է ավելի քան 15 մլն դոլար

25.11.2016, 11:20
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19–րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է 15 428 777 դոլար:
Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է ավելի քան 15 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19–րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել և խոստացվել է 15 428 777 դոլար, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Նախօրեին տեղական ժամանակով 22։00–ին մեկնարկած և «Իմ Արցախ» կարգախոսը կրող հեռուստամարաթոնը տևել է 12 ժամ և հեռարձակվել հայկական հեռուստաալիքների եթերով։

Այս տարի Հեռուստամարաթոնում հանգանակված գումարները կուղղվեն Արցախի տուժած շրջանների վերականգնմանը և խաղաղ բնակչության անվտանգության և պաշտպանության ապահովմանը, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար տներ կառուցելուն։ Զուգահեռ նպատակային ծրագրեր կիրականացվեն Հայաստանում և Արցախում։ -0-