Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայ սպառողները վատ գիտեն իրենց իրավունքները. փորձագետ

13.02.2015, 14:24
Հայ սպառողների խնդիրը սպառողական մշակույթի բացակայությունն է, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի (ՍԱԱ) նախագահ Մելիտա Հակոբյանը։

Հայ սպառողները վատ գիտեն իրենց իրավունքները. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ սպառողների խնդիրը սպառողական մշակույթի բացակայությունն է, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի (ՍԱԱ) նախագահ Մելիտա Հակոբյանը։

Նրա խոսքերով` գնորդների մոտ սպառողական կրթության առկայության դեպքում նրանց իրավունքները կպաշտպանվեն ըստ արժանվույն։

«Գրագետ սպառողը միշտ ուշադրություն է դարձնում մթերքի պիտանելիության ժամկետին, թե ինչի տակ է ստորագրում և այլ նրբությունների գնումներ կատարելիս կամ ծառայություններից օգտվելիս», - նշեց Հակոբյանը։

Նրա խոսքերով` ԱՄՆ-ում Եվրոպայում և մի շարք այլ երկրներում սպառողական գրագիտությունը միանգամից չի ի հայտ եկել, ինչը լավ օրինակ է հայկական հասարակության համար։

«Պետք է պայքարել, որպեսզի հայ սպառողը գրագետ դառնա... Դրա համար ՍԱԱ-ն փորձում է հանրակրթական դպրոցներում մտցնել հատուկ դասեր, որոնց ընթացքում աշակերտները կարող են սովորել «Սպառողական իրավունքի հիմունքները»», - նշեց Հակոբյանը։

ՍԱԱ նախագահը նշեց, որ բոլոր զարգացած երկրներում արդեն տարիներ ի վեր նման դասընթացներ են անցկացվում, և ինքն անձամբ ուսումնասիրել է այդ փորձը Կանադայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։ --0-