Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ջահերով երթը չի անցկացվի

16.04.2020, 14:50
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ջահերով երթը չի անցկացվի
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ջահերով երթը չի անցկացվի

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Այս տարի Ջահերով երթ չի անցկացվի։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ պայմանավորված Հայաստանում տիրող իրավիճակով և առողջապահական ռիսկերով, այս տարի Ջահերով երթը չի անցկացվի ավանդական ձևաչափով»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։ Միությունը հայտարարությանը կից ներկայացրել է նաև միջոցառման Facebook-յան հղումը։

«Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումնների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր Մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Ապրիլի 16-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1159 հաստատված դեպք։ Բուժվել է 358 մարդ, 18 մարդ, ցավոք, մահացել է։–0–