Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+9

«Հայ–կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռնկարները» գիտաժողովը կանցկացվի Երևանում

13.04.2013, 13:17
«Հայ–կորեական տնտեսական համագործակցության  ապագա հեռանկարները» միջազգային գիտաժողովը կանցկացվի երկուշաբթի Երևանում, հաղորդում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մամուլի ծառայությունը։

«Հայ–կորեական տնտեսական համագործակցության ապագա հեռնկարները» գիտաժողովը կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «Հայ–կորեական տնտեսական համագործակցության  ապագա հեռանկարները» միջազգային գիտաժողովը կանցկացվի երկուշաբթի Երևանում, հաղորդում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, գիտաժողովի նպատակն է կորեական տնտեսության մասին տեղեկատվության բարձրացումը, հայ–կորեական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների պատմության ներկայացումը։ Գիտաժողովի կազմակերպիչներն են Բրյուսովի անվան ԵՊԼՀ–ն և Կորեական հիմնադրամը։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպանատան խորհրդական Պակ Ջի Ինը։

Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչները, ԵՊԼՀ դասախոսները, ինչպես նաև կորեական կողմից ներկայացուցիչներ։

Նիստը կնախագահի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ –0–