Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայկական խանութներում կրկնապիտակով ապրանք է հայտնաբերվել

08.04.2019, 21:18
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է իրացման ցանցերում առկա կրկնապիտակով արտադրանքի մասին։
Հայկական խանութներում կրկնապիտակով ապրանք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է իրացման ցանցերում առկա կրկնապիտակով արտադրանքի մասին։ 

Ինչպես նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից, վերջին շրջանում մի շարք քաղաքացիներ ահազանգում են, որ իրացման ցանցերում հայտնվել է «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված կրկնապիտակով կարագ արտադրատեսակ, որի բնօրինակ պիտակի վրա փակցված է սերուցքաբուսային յուղածո մակնշումը: 

Նման մեկ օրինակ քաղաքացին ներկայացրել է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին: 

«Հաշվի առնելով վերոգրյալը, ՍԱՏՄ մասնագետների կողմից ձեռնարկվել են համապատասխան վերահսկողական գործողություններ, ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–