Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումները (ՎԻԴԵՈ)

22.09.2020, 14:20
Հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումները (ՎԻԴԵՈ)
Հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումները ՀՀ-ի անկախության 29-ամյակի առիթով:

«Անկախության 29-ամյակի առիթով պատրաստվել է հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»,- նշել է Արշակյանը տեսանյութին կից: -0-