Հայկական խորհրդարանը մեկ տարով հետաձգել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելը
06.12.2012,
14:24
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց լրացումների փաթեթը, որը նախատեսում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները:
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց լրացումների փաթեթը, որը նախատեսում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները:
Լրացումների համաձայն, առաջարկվում է տեղափոխել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետները 2013 թվականի հունվարի մեկից 2014 թվականի հունվարի մեկը:
«Օրենքն ընդունվել էր 2010 թվականի ապրիլի 27-ին: Այն նախատեսում է խաղատների և շահումներով խաղերի գործունեության տարածքային սահմանափակումը, ինչպես նաև տվյալ հաստատությունների հարկման սկզբունքի փոփոխությունը»,- օրինագիծը ներկայացնելով` ասաց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Ըստ նրա, օրենքի՝ ուժի մտնելը հաջորդ տարի կարող է հանգեցնել շուրջ 5 մլրդ դրամի պետբյուջեի կորուստների՝ տվյալ փոփոխություններին անպատրաստ մի շարք խաղատների փակման հետևանքով:
«Մի կողմից, խոսքը գնում է հարկային մուտքերի մասին, մյուս կողմից՝ փողերի լվացման ռիսկերի մասին: Պետք է հաշվի առնել, որ տարեկան բյուջեի եկամուտները այս տեսակի գործունեության հաշվին համալրվում են 7-8 մլրդ դրամով»,- նշեց փոխնախարարը:
Օրենքի համաձայն, խաղատները և շահումով խաղերը կարող են գործել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ և Սևան համայնքների վարչական սահմաններում, իսկ Հայաստանի կառավարության կողմից ավելի քան 40 մլրդ դրամի ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում՝ Երևանից դուրս գտնվող՝ կառավարության կողմից սահմանված տարածքներում:
Բացի այդ, ժամանցային հաստատությունները պետք է գտնվեն կրթական և մշակութային հաստատություններից, պետական մարմիններից և հիվանդանոցներից առնվազն 500 մետր հեռավորության վրա: Կազինոները պետք է ունենան առնվազն 250 քառակուսի մետր մակերես, իսկ խաղատները՝ ոչ պակաս քան 100 քառակուսի մետր:
Նախատեսվում է նաև փոխարինել խաղատների համար ֆիքսված վճարումները և պետտուրքերը միասնական պետական տուրքով (Երևանին մոտ գտնվելու աստիճանից կախված՝ տարեկան տուրքի չափը տատանվում է 520 մլն դրամից մինչև 2 մլրդ դրամ):
րամյանը նշեց նաև, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելը 2013 թվականին կարող է հանգեցնել գործազրկության աճի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս տարվա սեպտեմբերի 26-ին խորհրդակցություն էր հրավիրել խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խաղասրահների ղեկավարները նամակով դիմել էին հանրապետության վարչապետին և իրենց մտահոգությունները հայտնել մի քանի տարի առաջ ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի վերաբերյալ:
Խաղատների ներկայացուցիչները նշել էին, որ եթե Ծաղկաձորից, Ջերմուկից և Սևանից բացի Երևանին ավելի մոտ 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի, ապա կձևավորվի մասնավոր մենաշնորհ: Խորհրդակցության մասնակիցների կարծիքով՝ այդ պարագայում մենաշնորհի ձևավորման հավանականությունը մեծ է, մանավանդ որ նման խաղատան գործարկումը նախատեսվում է 2013 թվականին: Տնտեսվարողների կարծիքով՝ դա կվնասի ոլորտում գործող փոքր և միջին բիզնեսին և կնպաստի մենաշնորհային դրսևորումներին, մասնավորապես Երևանին մոտ խաղատան մենաշնորհի ձևավորմանը:
Խաղատների ներկայացուցիչները նշել էին, որ իրենց գործունեությանն էական վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի պատճառով կրճատվել են ներդրումների չափերը: Նրանք ոլորտի կարգավորման առաջարկներ էին ներկայացրել, այդ թվում՝ գործող ընկերությունների վերահսկման բարձրացմանը և խիստ կանոնների սահմանմանը վերաբերող առաջարկներ՝ խնդրելով կառավարությանը իրենց հուզող խնդիրների լուծումներ գտնել:
Հայաստանի վարչապետն իր հերթին խորհրդակցության ընթացքում նշել էր, որ իրեն չի համարում այն մարդկանց համախոհը, ովքեր օգտվում են այդ ոլորտի ծառայություններից, և առաջարկել էր խաղատների ներկայացուցիչներին Ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ մշակել կարգավորող հայեցակարգ, որում կարտացոլվեն ոլորտի վերահսկման խիստ կանոններ՝ մշակված միջազգային փորձի և առկա ռիսկերի հիման վրա:
Այս ժամանակահատվածում ծրագրվում է ոլորտի կարգավորման նոր հայեցակարգի մշակում, ինչից հետո օրինագիծը կրկին կդիտարկվի: -0-