Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Իտալիայից իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ԱԳՆ

11.03.2020, 19:42
Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Իտալիայից իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ԱԳՆ
Հայաստանը միջոցներ է ձեռնարկում Իտալիայից իր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: 

«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները /Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե/՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,- գրել է Նաղդալյանը: 

Եվրամիության երկրների շրջանում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը արձանագրվել են Իտալիայում՝ 10 149: Մյուս առաջատարներն են Ֆրանսիա (1784), Իսպանիա (1695) և Գերմանիա (1565): 

ԱՄՆ-ում գրանցվել է 972 վարակման դեպք: 

Իտալիայում ընդհանուր առմամբ COVID-19-ի զոհերի թիվը դարձել է 631, Իսպանիայում՝ 35, իսկ ԱՄՆ-ում՝ 23: -0-