Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում պետծառայողներն այլևս հավելավճար չեն ստանա պետական գաղտնիքի համար

04.10.2017, 17:21
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում:
Հայաստանում պետծառայողներն այլևս հավելավճար չեն ստանա պետական գաղտնիքի համար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում:

Ներկայացնելով լրացումները` ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ փոփոխություններով նախատեսվում է զրկել նախարարներին պետական կամ ծառայողական գաղտնիքի տիրապետելու համար տրվող հավելավճարից:

«Այսօր հավելավճարների համար նախատեսված է պետկառույցների բյուջեի 10-15 տոկոսը, և նախարարները կարող են ինքնուրույն սահմանել հավելավճարի աստիճանը: Սակայն «Պետծառայողների վարձատրության մասին» օրենքի վերջին փոփոխությունների համաձայն, նախատեսվել են պետծառայողների կոնկրետ պաշտոնների կոնկրետ տոկոսադրույքներ, որոնք, այդ թվում, հաշվի են առնում տվյալ նրբությունները»,- ասաց Թամազյանը:

Հետևաբար, ինչպես նշեց փոխնախարարը, նման հնարավորության անհրաժեշտությունը վերանում է:

Կատարված լրացումների համաձայն, պետծառայողները կստանան միայն աշխատավարձ, ոչ թե հավելյալ դրամական պարգևատրման հույս կունենան: -0-