Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանում կորոնավիրուսից 3 նոր մահ է գրանցվել. ԱՆ-ն մանրամասնում է

24.04.2020, 11:51
Հայաստանում կորոնավիրուսից 3 նոր մահ է գրանցվել. ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում կորոնավիրուսից 3 նոր մահ է գրանցվել. ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին: Այս մասին նշվում է ԱՆ-ի Facebook-յան էջում: 

Նշվում է, որ ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 841 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 16552 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։ 

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ: -0-