Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում աղքատության դեմ պայքարի դրամաշնորհային ծրագիր է մեկնարկել

12.04.2017, 20:38
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Գումրիում հայտարարել է 2.9 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհի մեկնարկը:
Հայաստանում աղքատության դեմ պայքարի դրամաշնորհային ծրագիր է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր Գումրիում հայտարարել է 2.9 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհի մեկնարկը:

Ինչպես հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունը, ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ներառական և հզոր հասարակությունը` տեղական մակարդակում դյուրացնելով քաղհասարակության և տեղական իշխանությունների մասնակցությունը աղքատության նվազեցման և կայուն զարգացման գործընթացում:

«ԵՄ-ն պարտավորվում է Հայաստանի զարգացման ենթատեքսում հզորացնել և աջակցել ՔՀԿ-ներին և տեղական իշխանություններին: Մենք հավատում ենք, որ կարող ենք անել դա տեղական մակարդակում՝ դյուրացնելով քաղհասարակության և տեղական իշխանությունների մասնակցությունը աղքատության նվազեցման և կայուն զարգացման գործընթացում»,- նշեց ԵՄ դեսպանը:

Նրա խոսքով, համայնքների զարգացումը նորարար եղանակներով` սպորտի, մշակույթի, կրթության և տուրիզմի միջոցով, կարող է զգալիորեն նպաստել այս նպատակին։

Ծրագրերի առաջարկները կարող են աջակցել նաև այլ ոլորտների զարգացմանը` բացօթյա միջոցառումներ, օրինակ՝ ամառային և ձմեռային սպորտաձևեր, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը, առկա պարտադիր կրթության և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանակում հավելյալ կրթական ծրագրեր, որոնք առաջարկում են նորարար ուսումնական հարթակներ և տարածքներ, մշակութային ասոցիացիաներ, որոնք խթանում են կատարողական արվեստի, երաժշտության, թատրոնների, գրականության, կերպարվեստի, անիմացիայի, ֆիլմերի զարգացումը:

2.9 մլն եվրոյի դրամաշնորհային նախագիծը 4.4 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի մի մասն է։

Առաջին մասի միջոցները (1.5 մլն եվրո) կուղղվեն ԵՄ իրագործվող նախագծերի մշտադիտարկման ոլորտում հայկական ՈԱԿ–ների ներուժի զարգացմանը, առողջ կենսակերպի, առողջ սնունդի խթանմանը, բնապահպանությանն ուղղված ծրագրերի օժանդակությանը, տրանսպորտային համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և դրանց ամրապնդմանը։ -0-