Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում «Վերջին զանգի» օրը յոթ ավտոմեքենա է տեղափոխվել «տուգանային հրապարակ». Ոստիկանություն

24.05.2013, 13:07
Հայաստանում ուրբաթ օրը նշվող «Վերջին զանգի» օրը` ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա, հայտնում է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայաստանում «Վերջին զանգի» օրը յոթ ավտոմեքենա է տեղափոխվել «տուգանային հրապարակ». Ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ուրբաթ օրը նշվող «Վերջին զանգի» օրը` ժամը 11:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երևանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, իսկ մարզերում` 1 ավտոմեքենա, հայտնում է հանրապետության ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները տոնական միջոցառումների անցկացման վայրերում։

«ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադիր լինել երեխաների հանդեպ, ձեռնպահ մնացել նրանց ավտոմեքենա վստահելուց, զերծ պահել ոգելից խմիչքների օգտագործումից, կանխել ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև»,– ասվում է հաղորդման մեջ:

2012-2013 թվականներին «Վերջին զանգը» հնչել է Հայաստանի մոտ 30 հազար շրջանավարտների համար։ Մայրաքաղաքի դպրոցներ այս տարի ավարտել են շուրջ 7 հազար սովորողներ։ -0-