Հայաստանում պաղպաղակի արտադրությունը հունվար–հունիս ամիսներին աճել է 13.8%–ով` հասնելով 2.5 մլն լիտրի
02.08.2013,
14:04
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–հունիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.8 տոկոսով` կազմելով 2 469.4 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–հունիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.8 տոկոսով` կազմելով 2 469.4 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ մայիսին արտադրվել է 719.3 հազար լիտր պաղպաղակ։
ԱՎԾ տվյալների համաձայն` հունիսի դրությամբ 1 կգ պաղպաղակ կարելի է գնել 1000 դրամի դիմաց (2012թ.–ի հունիսին` 994,5 դրամ), իսկ 1 հատ շոկոլադե պաղպաղակ` 220,3 դրամ (2012թ.–ի հունիսին`217,3 դրամ)։ -0-