Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում հավկիթը, հնարավոր է, էժանանա

06.02.2018, 11:18
Հայաստանում հավկիթը կարող է էժանանալ։
Հայաստանում հավկիթը, հնարավոր է, էժանանա

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հավկիթը կարող է էժանանալ։

«Ձվի արտադրության բնագավառում 2017թ. մի փոքր զիջեցինք 2016 թ. արտադրությանը: Դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ նոյեմբեր ամսին խնդիր ունեցանք՝ չկարողացանք նա­խատեսված արտադրությունը կազմակերպել: Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպ տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, և, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց»,- աղբյուրին հայտնել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Նա ընդգծել է, որ հավկիթի արտադրությունը կտ­րուկ ավելացել է դեկտեմբեր-հունվար ամիսներին: «Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել, պետք է այդքանն իրացվի»,- ասել է նա, ավելացնելով, որ հնարավոր է` գնանկում լինի։ -0-