Հայաստանում գործազրկության մակարդակը 2025 թ.-ի III եռամսյակում նվազել է մինչև 12,3%
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում գործազրկության մակարդակը 2025 թ.-ի III եռամսյակի տվյալներով կազմել է 11,8%՝ 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի 13,3%-ի համեմատ։
Այս մասին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
ՀՀ Կառավարությունը 2024 թ.-ի դեկտեմբերի վերջին հաստատել է Զբաղվածության 2025-2031 թթ.-երի ռազմավարությունը, որի հիմնական նպատակը գործազրկության դեմ պայքարն է։ Ինչպես նշել է այն ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Մկրտչյանը, հետազոտությունը ցույց է տալիս, որ պոտենցիալ աշխատունակ բնակչության մի մասը մրցունակ չէ և չունի այն հմտությունների մակարդակը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար։
Ռազմավարության թիրախային խումբ են հանդիսանում մարզային քաղաքների բնակիչները, չսովորող և չաշխատող երիտասարդները, 30-39 տարեկան կանայք, ընտանեկան և սոցիալական նպաստառուները։
Ինչպես նախկինում հայտարարել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, իշխանությունները ծրագրում են գործազրկության մակարդակը նվազեցնել մինչև 10%-ից պակաս ցուցանիշի։