Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում 65 տարեկանից բարձր շուրջ 364 հազար բնակիչ կա. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

01.10.2013, 14:15
Հայաստանում 65 տարեկանից բարձր շուրջ 364 հազար բնակիչ կա, երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։
Հայաստանում 65 տարեկանից բարձր շուրջ 364 հազար բնակիչ կա. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 65 տարեկանից բարձր շուրջ 364 հազար բնակիչ կա, երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։

«Պետությունը միջոցներ է ձեռնարկում ապահով ծերության համար, սակայն մենք կարծում ենք, որ դա դեռ բավարար չէ տարեց մարդկանց արժանի կյանքի համար»,– ասաց նա։

Ըստ Գևորգյանի, թոշակառուների կյանքի որակի բարելավմանը կարող էր նպաստել հանրապետությունում հատուկ առողջարանային կենտրոնների, առողջ ապրելակերպի համար նախատեսված ակումբների ստեղծումը, ինչպես նաև տնային խնամքի ծառայությունների ներմուծումը։

ՄԱԿ–ի բնակչության հիմնադրամի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն իր հերթին տեղեկացրեց, որ հայ ազգն արդեն երկար տարիներ է` դասվում է «ծերացող» ազգերի շարքը, և պետությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի։
 
«Արդեն այսօր 60 տարեկանից բարձր տարիքի անձինք կազմում են մեր հանրապետության բնակչության 14,4 տոկոսը։ Եթե մեր ազգի ծերության տեմպերը չնվազեն, ապա 2050թ.–ին տարեց անձինք կկազմեն 31,5 տոկոսը, այսինքն` բնակչության ավելի քան մեկ երրորդ մասը»,– ասաց նա` ներկայացնելով Հիմնադրամի անցկացրած հետազոտության տվյալները։

Համեմատության համար Հայրապետյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանում 60 տարեկանից բարձր անձինք կազմում են բնակչության 8,5 տոկոսը, Վրաստանում` 19,7 տոկոսը, իսկ Թուրքիայում` 10 տոկոսը։

«Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների լավագույն ցուցանիշը գրանցվել է Տաջիկստանում` ընդամենը 5 տոկոս, իսկ ամենավատը` Ուկրաինայում` 21,3 տոկոս»,– նշեց նա` ավելացնելով, որ աշխարհի առավել «ծերացող» ազգն այսօր համարվում է Ճապոնիան (40%)։

Ըստ Հայրապետյանի, Հայաստանի «ծերացումը» առաջին հերթին կապված է հանրապետության ծնելիության անկման և վերջին տարիներին բնակչության զանգվածային արտագաղթի հետ։ Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, Հայաստանի մշտական բնակչության թիվը 2013թ.–ի հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 15 հազարով։ ՀՀ քաղաքացիները հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանը հատել են ընդհանուր առմամբ 702 525 անգամ (մուտքը` 298 146 անգամ, ելքը` 404 379 անգամ)։ Միաժամանակ բացասական միգրացիոն սալդոն կազմել է 106 233` 2012թ.–ի հունվար–հունիս ամիսների 73 451 բացասական սալդոյի դիմաց։

ԱՎԾ–ի համաձայն, ձևավորված բացասական միգրացիոն սալդոն գերազանցում է բնակչության բնական աճը։

Հունիսի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 011,9 հազար մարդ, որից 1 904,4 հազարը բնակվում  է քաղաքներում, իսկ 1 107,5 հազարը` գյուղերում։ –0–