Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի և Սերբիայի հարկադիր կատարման մարմինների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

26.02.2015, 18:03
Հինգշաբթի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ու Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևը։
Հայաստանի և Սերբիայի հարկադիր կատարման մարմինների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ու Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևը։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, փաստաթուղթը, որը ստորագրվել է հայկական պատվիրակության` Բելգրադ կատարած աշխատանքային այցի շրջանակում, նախատեսում է համագործակցության հիմքեր ստեղծել, ամրապնդել կապերը, համակարգել և իրականացնել համատեղ աշխատանքներ։

Փաստաթղթի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որը ողջամիտ ժամկետում կմշակի և կողմերի հաստատմանը կներկայացնի ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և Սերբիայի Հանրապետության հարկադիր կատարողների ազգային պալատի միջև համագործակցության  միջոցառումների ծրագիր:

Նախատեսվելիք միջոցառումների ցանկի նախանշման և հստակեցման նպատակով կապահովվեն նաև կողմերի միջև փոխադարձ այցելություններ և աշխատանքային քննարկումներ:–0–