Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանն ու Կատարը երկու շաբաթով դադարեցնում են օդային հաղորդակցությունը կորոնավիրուսի պատճառով

16.03.2020, 17:04
Հայաստանն ու Կատարը երկու շաբաթով դադարեցնում են օդային հաղորդակցությունը կորոնավիրուսի պատճառով
Հայաստանն ու Կատարը երկու շաբաթով դադարեցնում են օդային հաղորդակցությունը կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Կատարի Պետությունում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթերը, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթերի։ Այս մասին հաղորդվում է Կատարում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

«Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթերը բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից»,- մշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 16–ի դրությամբ, ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30 դեպք, մեկուսացված է ավելի քան 300 մարդ։ Առաջին դեպքը գրանցվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է։–0–