Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանն աշխարհի համար մեկ շախմատային տերությունն է. Կասպարով

01.10.2012, 14:55
Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհի ուժեղագույն շախամատային տերությունն է, կարծում է շախմատի աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ//. Հայաստանն այսօրվա դրությամբ աշխարհի ուժեղագույն շախամատային տերությունն է, կարծում է շախմատի աշխարհի 13–րդ չեմպիոն Գարի Կասպարովը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Եթե դատենք ըստ վերջին շախմատային օլիմպիադաների արդյունքների՝ ապա Հայաստանը համար մեկ շախմատային տերությունն է։ Այնտեղ շախմատը նույնիսկ ներառված է պարտադիր դպրոցական ծրագրում, ինչպես Լատինական Ամերիկայում՝ ֆուտբոլը: Ւ դեպ, Ռուսաստանը 2012թ.–ից հետո չի կարողացել որևէ շախմատային օլիմպիադա հաղթել` այդ մրցությունը երեք անգամ հայ շախմատիստներն են շահել և երկու անգամ` Ուկրաինայի հավաքականը»,–  «Սոբեսեդնիկ» պարբերականին տված հարցազրույցում ասել է հռչակավոր շախմատիստը։

Նա նշել է նաև, որ աշխարհի ամենահեռանկարային շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենին է համարում, ով գլխավորում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի վարկանիշը (FIDE)։

«Հնարավոր է՝ ես կկարողանայի մրցել նրա հետ բլիցով, բայց լուրջ մրցախաղում` դժվար թե»,– ասել է Կասպարովը։ --0--