Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»

27.05.2025, 15:43
«Մեդիա գագաթնաժողովը»՝ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ամենամյա միջոցառումն է, որը միավորում է հանրային մեդիայի առաջնորդներին ամբողջ Եվրոպայից
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը»

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 3-4-ին Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ կհյուրընկալի Եվրոպական հեռարձակողների միության «Մեդիա գագաթնաժողովը», հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։ 

«Մեդիա գագաթնաժողովը»՝ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ամենամյա միջոցառումն է, որը միավորում է հանրային մեդիայի առաջնորդներին ամբողջ Եվրոպայից։ 

Օրակարգում են մեդիայի ապագան, նորարարությունը, բովանդակության ռազմավարություններն ու հանրային հեռարձակման դերը։ 

Ամեն տարի գագաթնաժողովը անցկացվում է տարբեր երկրներում՝ վերջին տարիներին այն հյուրընկալել են Ժնևը, Լիսաբոնը և Բեռլինը։