Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի նախկին 3 նախագահները կմասնակցեն Անկախության օրվա տոնակատարություններին

18.09.2018, 15:17
Հայաստանի Հանրապետյան բոլոր երեք նախկին նախագահները կհրավիրվեն Անկախության օրվա տոնակատարության, «Ազատության» ռ/դ հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հայաստանի նախկին 3 նախագահները կմասնակցեն Անկախության օրվա տոնակատարություններին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետյան բոլոր երեք նախկին նախագահները կհրավիրվեն Անկախության օրվա տոնակատարության, «Ազատության» ռ/դ հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Բոլոր երեք նախկին նախագահները` Լևոն Տեր–Պետրոյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, կհրավիրվեն Անկախության օրվա տոնակատարությանը», – ասել է Աղաջանյանը։

Տոնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 21–ին Երևանում և հանրապետթյան ամբողջ տարածքում։ Նախատեսվում է, որ այս տարի անկախության տոնակատարությունը կլինի աննախադեպ ու յուրահատուկ։–0–