Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի և Իսրայելի կառավարությունները մշակույթի և սպորտի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն

23.08.2012, 17:13
Հայաստանի  և Իսրայելի կառավարությունների միջև 2012-2014 թթ. մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին պայմանագիր կստորագրվի, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի  և Իսրայելի կառավարությունների միջև 2012-2014 թթ. մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության մասին պայմանագիր կստորագրվի, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Պայմանագիրը ստորագրելու համար օգոստոսի 23-26-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարար Իոել Էդելշտեյնի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում կստորագրվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իսրայելի Պետության Կառավարության միջև 2012-2014 թթ. համար կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին» և ՀՀ մշակույթի նախարարության և Իսրայելի սփյուռքի և տեղեկատվության նախարարությունների միջև 2013-2015 թթ. համագործակցության աշխատանքային ծրագրերը:

Պաշտոնական պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի և Հոլոքոստի հուշարձաններ՝ ծաղկեպսակ տեղադրելու և մատուցելու հիշատակի տուրք անմեղ զոհերին:

Այցի շրջանակներում օգոստոսի 24-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Հրեական համայնքը Հայաստանում» գրքի շնորհանդեսը և համերգ՝ նվիրված Հայաստանի հրեական համայնքի 20-ամյակին: -0-