Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2013 թվականին գյուղատնտեսական մի քանի ցուցահանդես-վաճառք կկազմակերպի Երևանում

08.05.2013, 20:57
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2013 թվականին նախատեսում է Երևանում գյուղատնտեսական մի քանի ցուցահանդես–վաճառք կազմակերպել կին–ֆերմերներին օգնելու նպատակով, ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2013 թվականին գյուղատնտեսական մի քանի ցուցահանդես-վաճառք կկազմակերպի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան 2013 թվականին նախատեսում է Երևանում գյուղատնտեսական մի քանի ցուցահանդես–վաճառք կազմակերպել կին–ֆերմերներին օգնելու նպատակով, ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։

«Հայաստանի գյուղական համայնքների ակտիվ կանայք» ծրագրի շրջանակում 2013 թվականի մարտին մենք արդեն կազմակերպել ենք ցուցահանդես-վաճառք, ևս երկուսն էլ ծրագրում ենք սեպտեմբերին` Հայաստանի Հանրապետության անկախության օրը, մեկն էլ` Նոր տարվա նախաշեմին»,– ասաց Ասատրյանը։

Նա նշեց, որ ցուցահանդեսներ անցկացնելու հիմնական նպատակը կին–ֆերմերներին սեփական արտադրանքը իրացնելու հնարավորություն տալն է`առանց միջնորդների հաճախորդներ ներգրավելու միջոցով։

«Հաճախ շուկայի հասանելիություն չունենալու պատճառով գյուղացի կանայք ստիպված են իրենց արտադրանքն իրացնել միջնորդների միջոցով և սեփական աշխատանքով աշխատել ավելի քիչ, քան նրանք, ովքեր վերավաճառում  են այդ ապրանքը։ Գնորդներին նույնպես ձեռնտու է, քանի որ նրանք գնում են անմիջապես արտադրողից»,– ասաց Ասատրյանը։-0-