Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի էներգահամակարգի բոլոր խափանումները վերացվել են

10.07.2019, 20:46
Էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը կայունացել է։
Հայաստանի էներգահամակարգի բոլոր խափանումները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգետիկ ոլորտում իրավիճակը կայունացել է։ Ինչպես հայտնում է Տարածքային կառավարման և ենփակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը, լարման տատանումներ այլևս չկան։

«Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառիչների էլեկտրամատակարարումը վերականգնված է»,– նշվում է հաղորդման մեջ։

Չորեքշաբթի ցերեկը Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել։ Անջատվել են Երևանի ՋԷԿ–ը և Հրազդանի ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկը։ Մայրաքաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում տեղի են ունեցել լարման տատանումներ, խախտվել է ջրամատակարարումը, չեն աշխատել վճարային տերմինալները, բարդացել է ճանապարհային երթևեկությունը։ Ժամանակավորապես դադարեցվել է երևանյան մետրոպոլիտենի աշխատանքը։ -0-