Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի բնակիչները կարող են ազատվել գազամատակարարման սարքերի ստուգման վճարից. թերթ

29.05.2018, 13:13
Գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման վճարը կարող է հանվել, հայտնում է «Ժամանակ» թերթը։
Հայաստանի բնակիչները կարող են ազատվել գազամատակարարման սարքերի ստուգման վճարից. թերթ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման վճարը կարող է հանվել, հայտնում է «Ժամանակ» թերթը։

Աղբյուրի համաձայն, երկար տարրիներ բաժանորդները ստիպված են եղել վճարել այդ ծառայության համար AEG service ԲԲԸ ընկերությանը, որը համարվել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սեփականությունը։

Նշվում է, որ այդ ծառայություններն այսուհետ կկարողանան իրականացնել Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները, և հայ սպառողներն այսուհետ ստիպված չեն լինի ամսական վճարումներ կատարել մի ծառայության համար, որն ըստ էության չէր իրականացվում։ -0-