Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի ազգային գրադարանը մեծ ուշադրություն կդարձնի ֆոնդերի թվայնացմանը

27.02.2013, 17:14
Հայաստանի ազգային գրադարանը մեծ ուշադրություն կհատկացնի ֆոնդերի թվայնացմանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Հայաստանի ազգային գրադարանը մեծ ուշադրություն կդարձնի ֆոնդերի թվայնացմանը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային գրադարանը մեծ ուշադրություն կհատկացնի ֆոնդերի թվայնացմանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

«Ընթերցողները կարող են օգտվել թվայնացված նյութերից ինչպես գրադարանի համակարգչային կենտրոնում, այնպես էլ տանը: Այդ նյութերը բաց կլինեն ուսումնասիրման համար»,- հայտարարեց Զարգարյանը:

Ըստ նրա, այժմ ընթերցողները, հատկապես երիտասարդությունը, ավելի նախընտրում են թվային կրիչներ, և գրադարանը դա հաշվի է առնում:

Հայաստանի ազգային գրադարանից օրական օգտվում է 900 մարդ: Տարեկան բաժանորդներին տրվում է 1.5 մլն միավոր գրականություն, իսկ գրադարանային ֆոնդն ունի ավելի քան 6.8 մլն միավոր:

Հայաստանի ազգային գրադարանում պահվում է տպագիր առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512 թ.,  Վենետիկ), «Ազդարար» առաջին հայկական ամսագիրը (1794 թ., Մադրաս), առաջին հայկական տպագիր քարտեզը (1695 թ., Ամստերդամ): -0-