Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի առողջապահության փոխնախարարը կալանավորվել է

03.04.2019, 15:59
Երևանի դատարանը որոշում է կայացրել Հայաստանի առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ:
Հայաստանի առողջապահության փոխնախարարը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանի դատարանը որոշում է կայացրել Հայաստանի առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:

«Առողջապահության փոխնախարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկու ամսով կալանավորումը»,- ասաց Գալստյանը: 

Նա միաժամանակ զերծ մնաց գործով մանրամասներ հաղորդելուց:

Հյաաստանի ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալել էր Արսեն Դավթյանին: -0-