Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը միացել է «ՄԱԿ-ի ծովային կենսաբազմազանության պաշտպանության մասին համաձայնագրին»

10.06.2025, 12:54
ՀՀ-ն միացել է «ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիային համապատասխան՝ ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագրին
Հայաստանը միացել է «ՄԱԿ-ի ծովային կենսաբազմազանության պաշտպանության մասին համաձայնագրին»
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից Ֆրանսիայում կայացած օվկիանոսային հարցերով ՄԱԿ-ի 3-րդ համաժողովի շրջանակում։

Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։

«Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվեց 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասավ 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ»,-ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։





Red Heart