Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-3

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն է մեկնարկել Լոս Անջելեսում

22.11.2012, 20:36
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն է մեկնարկել է Լոս Անջելեսում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն է մեկնարկել  Լոս Անջելեսում
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն է մեկնարկել է Լոս Անջելեսում:
Հեռարձակումը կմեկնարկի հինգշաբթի` Երևանի ժամանակով 20.00-ից մինչև ուրբաթ 08.00-ը: Հայաստանում 12-ժամյա հեռուստամարաթոնը կհեռարձակեն չորս հեռուստաալիքներ՝ պետական Հ1-ը և մասնավոր Armenia TV-ն,  «Շանթը» և «Երկիր Մեդիան»:

Բացի այդ, հեռուստամարաթոնը կվերահեռարձակվի Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի երկրներում: Հայկական սփյուռքի խոշորագույն կաբելային հեռուստաալիքները նույնպես մտադիր են միջոցառման վերահեռարձակում իրականացնել:

Հավաքված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի գյուղական շրջանների համայնքային կենտրոնների շինարարությանը և ՀՀ Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի իրականացմանը, գումարի 10 տոկոսը նախատեսվում է ուղղել սիրիահայերի խնդիրների լուծմանը:
Հիմնադրամի տեղական կառույցներում կազմակերպվող միջոցների հավաքներն անցկացվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքների առանձնահատկությունները: Ընթացիկ տարում միջոցների հավաքի միջոցառումներ անցկացվել են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Արգենտինայում և Բրազիլիայում:

ՀՀ բնակիչները կարող են նվիրաբերություն կատարել ՍՄՍ հաղորդագրությունների, մայրաքաղաքի և մարզերի «Հայփոստի» բաժանմունքի միջոցով, ինչպես նաև զանգահարելով Երևանում Հիմնադրամի վարչության հեռախոսահամարներով՝ 010 52 15 05, 010 56 01 06,  010 52 64 74:

Հայաստանում բջջային կապի երեք գործող օպերատորների բաժանորդները կարող են 500 դրամ  (շուրջ կես դոլար)  նվիրաբերել՝ 7733 համարին անուն և ազգանուն կամ դատարկ ՍՄՍ հաղորդագրություն ուղարկելով կամ զանգահարելով 090008000 հեռախոսահամարով: -0-