Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայ–վրացական սահմանի «Բավրա» անցակետը կրկին բաց է, ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

19.01.2016, 18:32
Հայ–վրացական սահմանի «Բավրա» անցակետը, որն արգելափակվել էր Նինոծմինդա–Ժդանովկա ավտոճանապարհին ձնաբքի պատճառով, կրկին բաց է:
Հայ–վրացական սահմանի «Բավրա» անցակետը կրկին բաց է, ձնամաքրման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Հայ–վրացական սահմանի «Բավրա» անցակետը, որն արգելափակվել էր Նինոծմինդա–Ժդանովկա ավտոճանապարհին ձնաբքի պատճառով, կրկին բաց է, հայտնում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։

Հայաստանի ՏԿԱԻՆ ներկայացուցիչները կապ են հաստատել հայ–վրացական չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ։

«Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին` կոչ անելով վերադառնալ ճանապարհներին հնարավոր խցանումներից»,– նշել են գերատեսչությունից։

Սակայն, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վրաստանի տարածքում շարունակվում են ճանապարհների ձնամաքրման աշխատանքները։ -0-