Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայ պատգամավորները միաձայն ընդունեցին նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու օրինագիծը

28.03.2019, 20:58
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և եզրափակիչ ընթերցմամբ հավանություն տվեց նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու օրինագծին։
Հայ պատգամավորները միաձայն ընդունեցին նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և եզրափակիչ ընթերցմամբ հավանություն տվեց նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու օրինագծին։

Բոլոր 111 պատգամավորները միաձայն ընդունեցին օրինագիծը։

Նախագծում խոսքն այն նվազագույն շեմի մասին է, որից ցածր կենսաթոշակ լինել չի կարող։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նախօրեին նշեց, որ այդ նախաձեռնությունը կտարածվի շուրջ 18 հազար կենսաթոշակառուների վրա։

Նրա խոսքով, այս օրինագծի ընդունումը կհանգեցնի պետբյուջեից 800 մլն դրամի հավելյալ ծախսերի։ -0-