Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

Հայ երիտասարդները կարող են «Սոչի 2014» ձմեռային Օլիմպիական խաղերի կամավորներ դառնալ

07.12.2012, 12:29
Անցկացված սկայպ-կոնֆերանսի ընթացքում հայ ուսանողները պատրաստակամություն են հայտնել դառնալ Սոչի քաղաքի ձմեռային Օլիմպիական խաղերի կամավորներ, հայտնում է Հայաստանում Ռոսսոտորդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:
Հայ երիտասարդները կարող են «Սոչի 2014» ձմեռային Օլիմպիական խաղերի կամավորներ դառնալ
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցկացված սկայպ-կոնֆերանսի ընթացքում հայ ուսանողները պատրաստակամություն են հայտնել դառնալ Սոչի քաղաքի ձմեռային Օլիմպիական խաղերի կամավորներ, հայտնում է Հայաստանում Ռոսսոտորդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

«Կամավորական շարժում՝ գործունեություն, հնարավորություններ, հեռանկարներ (ռուս-հայկական փորձ)» թեմայով սկայպ-կոնֆերանսը կայացել է դեկտեմբերի 5-ին՝ Կամավորի միջազգային օրը, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ռուսական տեղեկատվական և կրթական ռեսուրսների հավաքական հասանելիության կենտրոնում:

«Հայ ուսանողները պատրաստակամություն են հայտնել դառնալ «Սոչի 2014» Օլիմպիական խաղերի կամավորներ»: Այդ կապակցությամբ «Պարալիմպիյսկի» Կամավորական կենտրոնի անդամները խորհուրդ են տվել Հայաստանի երիտասարդությանը համապատասխան թերթիկ լրացնել http://vol.sochi2014.com/become_volunteer/#page10 կայքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Սկայպ-կոնֆերանսին մասնակցել են «Պարալիմպիյսկի» Կամավորական կենտրոնի և Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի ու հայ-ռուսական երիտասարդական կազմակերպությունների՝ Ռուս-Հայկական Երիտասարդական Դաշինքի, Համահայկական երիտասարդական շարժման, Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողների ասոցիացիայի, Ռուս-հայկական երիտասարդական միաբանության անդամներ: 

Որպես համակարգող հանդես են եկել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության հասարակական և գիտական ծրագրերի համակարգող Իրինա Կասացկայան և Սոցիալական աշխատանքի, մանկավարժության ու յուվենոլոգիայի (գիտություն երիտասարդության մասին) ֆակուլտետի դեկանի տեղակալ Նատալյա Գոռլովան:

Տեսակոնֆերանսի ընթացքում մասնակիցները Ռուսաստանում և Հայաստանում կամավորական ակցիաների անցկացման ուղղությամբ մտքեր են փոխանակել, քննարկել հարցեր կամավորական նախաձեռնությունների տեղի և դերի մասին երեխաների, դեռահասների, սահմանափակ կարողություններով մարդկանց և տարեցների խնդիրների լուծման գործում:

ՄԷՍԻ-ի երևանյան մասնաճյուղի ուսանողուհի Եկատերինա Մարտիրոսյանը պատմեց «Իմ երազանքը», «Գեորգիևյան ժապավեն» ակցիաների մասին, որոնք անցկացվել են Ռոսսոտրուդնիչեստվոյի երևանյան գրասենյակի աջակցությամբ:
 
ՌՊՍՀ «Պարալիմպիյսկի» Կամավորական կենտրոնի տնօրեն Նատալյա Գոռլովան իր հերթին կիսեց սահմանափակ կարողություններով մարդկանց հետ սոցիալական նախագծերի իրականացման փորձը: -0-