Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայ դիվանագետների ընտանիքի անդամները կարող են աշխատանքի անցնել Ֆրանսիայում

23.05.2018, 18:04
Հայաստանի խորհրդարանն երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ «Այլ երկրում դիվանագետների ընտանիքների անդամների զբաղվածության մասին» համաձայնագիրը։
Հայ դիվանագետների ընտանիքի անդամները կարող են աշխատանքի անցնել Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն երկուշաբթի նիստում վավերացրել է Ֆրանսիայի հետ «Այլ երկրում դիվանագետների ընտանիքների անդամների զբաղվածության մասին» համաձայնագիրը։

Ինչպես հայտնեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագիրը հնարավորություն է տալիս դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների աշխատակիցների հարազատներին աշխատել ընդունող երկրում` ինչպես ՀՀ քաղաքացիններին Ֆրանսիայում, այնպես էլ հակառակը:

Ընդ որում, ըստ համաձայնագրի, աշխատանքի բնույթի մասին որևէ սահմանափակում չկա:

«Համաձայնագիրը որևէ առավելություն չի տալիս, բոլոր հարցերը որոշվում են տվյալ երկրի Աշխատանքային օրենսգրքով, և դիվանագետների ընտանիքների անդամները պահպանում են դիվանագիտական անձեռնմխելիությունը, բացառությամբ այն աշխատանքային գործունեության, որով նրանք կենթարկվեն տեղի օրենսդրությանը», - ասաց Քաչարյանը:

Փոխարտգործնախարարը հայտնեց, որ Հայաստանը նմանօրինակ պայմանավորվածություններ է կնքել արդեն ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Արգենտինայի և Գերմանիայի հետ:

«Մենք հետաքրքրված ենք նմանօրինակ պայմանավորվածություններ ստորագրել առավելագույն թվով երկրների հետ», - ասաց Քաչարյանը:-0-