Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատանքն ավելացել է 60 անգամ. Պողոսյան

14.10.2014, 12:10
Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունում 60 անգամ ավելացել է աշխատանքը, լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ծաղկաձորում նախօրեին մեկնարկած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժոովի շրջանակներում։

Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատանքն ավելացել է 60 անգամ. Պողոսյան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարկադիր կատարման ծառայությունում 60 անգամ ավելացել է աշխատանքը, լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Ծաղկաձորում նախօրեին մեկնարկած «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» թեմայով գիտագործնական համաժոովի շրջանակներում։

«Եթե 6-7 տարի առաջ ամսական ստացել են 2000 վարույթ, ապա այս պահին ստանում են ամսական 120 հազար վարույթ. սա աննախադեպ քանակ է: Ցանկանում եմ շեշտադրել մի կարևոր փաստ, որ աշխատակիցների քանակը չի ավելացել և պետական բյուջեի վրա ծախսային հոդված չենք ավելացրել»,- սաաց Պողոսյանը:

Նրա խոսքերով այս ամենը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումով, և այս գիտաժողովը նվիրված է հենց դրան։

Նա նշել է, որ ոլորտում մարդու իրավունքների ոտնահարում չկա, ինչը  պայմանավորված է վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով, ինչպես նաև ծառայության վարկանիշի բարձրացման շնորհիվ։--0--