Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցադիմումը․ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյայից պահանջում են բռնագանձել գույք և գումար

01.08.2025, 11:48
Գլխավոր դատախազությունը պահանջում է ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոց
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Դատախազության հայցադիմումը․ ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյայից պահանջում են բռնագանձել գույք և գումար

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: