Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7–րդ դեպքը. հիվանդությունը սկսում է նահանջել.ԱՆ

12.01.2016, 16:39
Այսօր Հայաստանում H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7–րդ դեպքը։
H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7–րդ դեպքը.  հիվանդությունը սկսում է նահանջել.ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանում H1N1 վիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 7–րդ դեպքը։

Ինչպես«Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել են «Էրեբունի» բժշկական կենտրոնից, մահացածը կին է։

Միաժամանակ Առողջապահության նախարարությունից հաղորդել են, որ հիվանդությունը սկսում է նահանջել։

Սուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։

«Երեկ նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում», – նշվում է ԱՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։

Հունվարի 11–ի դրությամբ հանրապետության բուժհաստատություններում ՍՇՎ–ի ախտանիշներով ստացիոնար բուժում է ստանում 855 մարդ, որոնցից 101–ը հղի է, 672–ը` երեխա։ Վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 77 մարդ, որոնցից 11–ը ծանր վիճակում։–0–