Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հրաժեշտի սգո արարողությունն է ընթանում Գյումրիում

21.01.2015, 12:48
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հրաժեշտի սգո արարողությունն է ընթանում Գյումրիում։ Փոքրիկը մահացել է հունվարի 19–ին ընտանիքի վրա կատարված զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով։
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հրաժեշտի սգո արարողությունն է ընթանում  Գյումրիում
ԳՅՈՒՄՐԻ. 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հրաժեշտի սգո արարողությունն է ընթանում Գյումրիում։ Փոքրիկը մահացել է հունվարի 19–ին ընտանիքի վրա կատարված զինված հարձակման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից, հազարավոր մարդիկ եկել են Սուրբ Նշան եկեղեցի` Սերյոժա Ավետիսյանին հրաժեշտ տալու համար։ Երեխայի դագաղի մոտ մարդիկ բերում են ծաղիկներ և խաղալիքներ։

Մարդիկ անդադար լուռ հոսքով մոտենում են եկեղեցուն, որտեղ նաև լռությամբ անցնում են մահացած երեխայի մարմնի կողքով։

Հրաժեշտի արարողությունը սկսվել է առավոտից, մարդկանց հոսքը չի դադարում, շատերը հազիվ են զսպում արցունքները։

Նախօրեին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում կատարվել է վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստի արարողություն են կատարել նաև Գյումրու ռուսական ռազմակայանի սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում։–0–