Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս. Փաշինյան
15.10.2020,
11:30
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված գնդապետ Վահագն Ասատրյանը առաջադրվել է Ազգային հերոսի կոչման
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Այս մասին նա հայտնել է Facebook-յան իր էջում։
«Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,- գրել է նա:-0-