Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայ գիտնականների աշխատավարձերը թույլ չեն տալիս մեծ ձեռքբերումներ ունենալ գիտության ոլորտում. ակադեմիկոս

23.04.2014, 18:47
Գիտական մեծ նվաճումներ ակնկալելը գիտնականների ներկայիս աշխատավարձերի դեպքում դժվար է, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը։
Հայ գիտնականների աշխատավարձերը թույլ չեն տալիս մեծ ձեռքբերումներ ունենալ գիտության ոլորտում. ակադեմիկոս
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գիտական մեծ նվաճումներ ակնկալելը գիտնականների ներկայիս աշխատավարձերի դեպքում դժվար է, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը։

«Հայ գիտնականների միջին սերունդը` գիտությունների թեկնածուներն ու դոկտորները, 65-70 հազար աշխատավարձ են ստանում, և այդ աշխատավարձով վարդագույնով ներկայացնել մեր գիտական նվաճումները հարիր չէ կառավարությանը, որը հայտարարում է գիտության վրա հիմնված քաղաքականության անցնելու մասին»,– ասաց Ջրբաշյանը` ելույթ ունենալով Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ամենամյա ժողովում։

Նա նշեց նաև, որ ԳԱԱ երիտասարդ աշխատակիցները դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։ «Կառավարությունը պետք է այդ հարցը լուծելու ուղիներ գտնի, քանի որ մենք կկորցնենք նաև այն երիտասարդներին, ովքեր ընտրել են գիտությունը»,– ասաց գիտնականը։

Ժողովին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով մեկնաբանեց կենսաթոշակային համակարգի հետ կապված իրավիճակը` նշելով, որ Հայաստանի նոր կառավարության դիրքորոշումն այդ հարցում կարտացոլվի հրապարակվելիք փաստաթղթում։

«Ես խնդրում եմ Ձեզ ծանոթանալ կառավարության այսօրվա նիստին, և դուք կտեսնեք, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում»,– ասաց Սարգսյանը։

Նա միաժամանակ նշեց, որ երկրում դժգոհություններ կարող են լինել ցանկացած առիթով, այդ պատճառով էլ իշխանությունները չեն կարող առաջնորդվել միայն այն դրույթներով, որոնց հավանություն է տալիս բնակչությունը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը։  Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։

Կառավարության նիստում չորեքշաբթի հավանության արժանացավ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76–րդ հոդվածի գործողության դադարեցման մասին» օրինագիծը, որը նախատեսում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով տուգանքների հաշվարկման ժամանակավոր դադարեցում, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դե ֆակտո կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը։ -0-