Ղարաբաղում աշխատանք փնտրողների քանակը 2013թ.–ի հունիսի 1–ի դրությամբ 3 հազար է կազմել
19.06.2013,
18:40
2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը ԼՂՀ–ում կազմել է 3079 մարդ, որոնցից 2955-ը կանայք են, տեղեկանում ենք ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը ԼՂՀ–ում կազմել է 3079 մարդ, որոնցից 2955-ը կանայք են, տեղեկանում ենք ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:
Հաղորդագրության համաձայն, գրանցվածների 91,7%-ը կամ 2822 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Հաշվառվածները գերազանցապես Ստեփանակերտի բնակիչներ են` 2517 մարդ: Գործազուրկների ամենաքիչ թիվը գրանցվել է ԼՂՀ Ասկերանի շրջանում` 47 մարդ:
2012թ. նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվը նվազել է 292 մարդով:
Գրանցված 2822 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 367 անձ, որից 292-ը` կանայք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստառուների թիվն ավելացել է վեց մարդով:
«2013թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 84 մարդ, որից` 71 -ը կանայք: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվզել է 63 մարդով»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–