Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանի «Սասունցի Դավիթ»–«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով

11.02.2015, 13:24
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» – «Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Երևանի «Սասունցի Դավիթ»–«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» – «Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «Սասունցի Դավիթ» կայարանից մինչև «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով:

«Ներկայում ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները»,– հայտնում է քաղաքապետարանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին։ Այսօր գործում է մետրոյի 10 կայարան։ Մետրոպոլիտենի բոլոր ուղղությունների ընդհանուր երկարությունը 13.4 կիլոմետր է։-0-