Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից

24.05.2019, 15:10
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը, Արզուման Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նա նաև հաստատել է այն տեղեկատվությունը, որ գեներալ լեյտենանտ Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ուրբաթ հրաժարական է տվել դատական բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնից։ -0-