Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

FLYONE ARMENIA–ն Երևան–Եկատերինբուրգ–Երևան երթուղով չվերթեր կիրականացնի

05.10.2022, 12:24
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին
FLYONE ARMENIA–ն Երևան–Եկատերինբուրգ–Երևան երթուղով չվերթեր կիրականացնի
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան- Եկատերինբուրգ-Երևան երթուղով, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Ավիաընկերության թռիչքները մեկնարկելու են հոկտեմբերի 19-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–