Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Fly One Armenia–ն նոր ուղղություններով չվերթեր կգործարկի

09.09.2022, 15:48
Քննարկվում են նաև եվրոպական ուղղությունները
Fly One Armenia–ն նոր ուղղություններով չվերթեր կգործարկի
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Fly One Armenia–ն կգործարկի չվերթեր նոր ուղղություններով։

Այս մասին հայտնեց ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը։

«Առաջիկայում կգործարկվեն նոր չվերթեր դեպի Եկատերինբուրգ և Միներալնիյե Վոդի։ Նաև շուտով կավելանա չվերթերի հաճախականությունը դեպի Մոսկվա», – ասաց Անանյանն ուրբաթ կայացած ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարեց, որ քննարկվում են նաև եվրոպական ուղղությունները` խոստանալով մանրամասներ ներկայացնել հաջորդ շաբաթ։–0–