Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Facebook–ի օգտատերերը կարող են «Safe check» ֆունկցիայի միջոցով տեղեկացնել, որ չեն տուժել Բրյուսելի ահաբեկչություններից

22.03.2016, 16:28
Facebook սոցցանցն անվտանգության ստուգման շրջանակում գործարկել է հատուկ էջ, որը հնարավորություն է տալիս Բրյուսելում գտնվող օտատերերին տեղեկացնել, որ չեն տուժել Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով։
Facebook–ի օգտատերերը կարող են «Safe check» ֆունկցիայի միջոցով տեղեկացնել, որ չեն տուժել Բրյուսելի ահաբեկչություններից

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցն անվտանգության ստուգման շրջանակում գործարկել է հատուկ էջ, որը հնարավորություն է տալիս Բրյուսելում գտնվող օտատերերին տեղեկացնել, որ չեն տուժել Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով։

Օգտատերերը կարող են այդ էջի միջոցով ստուգել`արդյոք իրենց ծանոթները գտնվում են վտանգավոր գոտում, թե ոչ։ Ֆունկցիան թույլ է տալիս ստանալ անհրաժեշտ տեղեկություն և կապվել վտանգավոր գոտում գտնվող մտերիմների հետ։ Հնարավոր է նաև տեղեկացնել մտերիմների անվտանգության մասին։ Բացի այդ, էջում ներկայացված է հակիրճ տեղեկատվություն այսօր տեղի ունեցած ահաբեկչությունների մասին։

Երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, այնուհետև պայթյունների շարք է գրանցվել նաև Բրյուսելի մետրոյում։ 

Օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր մեկնումներն ու ժամանումները, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Փակվում են դպրոցները, մանկական հաստատությունները։ Կառավարությունը հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։

Օգտատերերը պահանջել են Facebook սոցցանցից գործարկել ֆունկցիան Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում հնչած պայթյուններից հետո։ –0–