Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հոկտեմբերի 27-ից Հայաստանի մի շարք մարզերում ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում. ԱԻՆ

23.10.2014, 13:50
Հայաստանի մի շարք մարզերում հոկտեմբերի 27-ից օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Հոկտեմբերի 27-ից Հայաստանի մի շարք մարզերում ջերմաստիճանի կտրուկ անկում է սպասվում. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մի շարք մարզերում հոկտեմբերի 27-ից օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

«Սիբիրյան ցիկլոնի մոտեցման կապակցությամբ հոկտեմբերի 27-ին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում օդի ջերմաստիճանը կնվազի 20 աստիճանով», - ասաց նա:

Երիցյանը նաև նշեց, որ Երևանում և երկրի մյուս մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով:
Այժմ Երևանում փոփոխական ամպամածություն է, օդի ջերմաստիճանը զրոյից բարձր 17 աստիճան է: -0-