Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Երևանում 20 աստիճան տաքություն է սպասվում կիրակի. Հայհիդրոմետկենտրոն

02.04.2014, 10:22
Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա` ապրիլի 2-ին 10-12 աստիճանից մինչև ապրիլի 6-ին 18-20 աստիճան տաքություն, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։
Երևանում 20 աստիճան տաքություն է սպասվում կիրակի. Հայհիդրոմետկենտրոն
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա` ապրիլի 2-ին 10-12 աստիճանից մինչև ապրիլի 6-ին 18-20 աստիճան տաքություն, հաղորդվում է ՀՀ ԱԻՆ կայքում` հղում անելով Հայհիդրոմետկենտրոնին։

Ընդհանուր առմամբ հանրապետությունում օդի ջերմաստիճանն ապրիլի 2-6-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, ապրիլի 4-ի գիշերը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով, իսկ հետո նույնքան կբարձրանա։
Հայաստանում ապրիլի 2-3-ին չոր եղանակ է սպասվում, իսկ ապրիլի 4-ին արևելյան շրջաններում հնարավոր են տեղումներ։ Երևանում տեղումներ չեն սպասվում մինչև շաբաթվա վերջ։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` վայրկյանում 2-7 մետր արագությամբ 

Ներկա պահին Երևանում արևոտ է, 4 աստիճան տաքություն է։ -0-