Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Էրզրումում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը չի պատկանում «Արմավիա» ընկերությանը. մամուլի ծառայություն

15.10.2012, 13:41
Թուրքիայի  Էրզրում քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը չի պատկանում «Արմավիա» ընկերությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի  Էրզրում քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը չի պատկանում «Արմավիա» ընկերությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստին», հղում անելով NTV հեռուստաընկերությանը, հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները երկուշաբթի Էրզրում քաղաքի օդանավակայանում հայկական ինքնաթիռ են իջեցրել։ Հեռուստաընկերության տվյալներով՝ վայրէջքից հետո կատարվել է ինքնաթիռի զննում։
 
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից խոստացել են ավելի ուշ մեկնաբանել տվյալ իրավիճակը։ -0-