Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հանրապետության հրապարակում

05.06.2017, 19:08
Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում 2017 թ. հունիսի 11-ից կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում 2017 թ. հունիսի 11-ից կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։

Ինչպես հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը, փոփոխությունը կատարվելու է տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով։

«Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները»,– նշվում է հաղորդման մեջ։

 Դա նշանակում է, որ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: -0-